Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 28 » ԲՈՐՈՒՍԻԱՆ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԱԿԻՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10:46
ԲՈՐՈՒՍԻԱՆ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԱԿԻՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում ավարտվեց Գերմանիայի սուպերգավաթի խաղարկության՝ «Բորուսիա»-«Բավարիա» հանդիպումը:

 

Հանդիպման ընթացքում գրանցվեց 6 գնդակ, որից երեքը հեղինակեցին դաշտի տերերը:

 

«Բորուսիայի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Մարկո Ռոյսը (դուբլ), Իլկայ Գյունդոգանը և ինքնագոլի հեղինակ դարձավ «Բավարիայի» պաշտպան Վան Բույտենը: Պեպ Գվարդիոլայի սաներից կարողացավ դուբլով աչքի ընկնել Արյեն Ռոբենը:

 

«Բորուսիա» Դորտմունդ - «Բավարիա» Մյունխեն` 4-2

Գոլերը՝ Ռոյս 3, 86 Վան Բույտեն 56 (ինքնագոլ), Գյունդոգան 57 - Ռոբեն 54, 64

 

Ավելացնենք, որ Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս խաղին չմասնակցեց: Հուլիսի 16-ին նա վնասվածք է ստացել և բաց է թողնելու 4 շաբաթ:

Դիտումներ: 439 | Ավելացրեց: sipan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]