11:22 Bentley Continental GTH | |
Bentley-ի մոդելային Continental շարքը ներկա դրությամբ կարող է հպարտանալ GT Coupe և GTC Convertible մոդելներով: Իսկ վերջին լուրերի համաձայն, ընկերությունը պատրաստվում է այս շարքը համլրել ևս մեկ մոդելով՝ GTH-ով: H տառը այս մոդելի մեջ նշանակում է Hybrid: Bentley ընկերությունը արդեն էական«փոքրացել» է չափսերով, տասներկու ցիլինդրանոց շարժիչը վերափոխելով ութ ցիլինդրանոց V-աձևի, որոնք օգտագործվում են նոր GT մոդելների մեջ: Համաձայն վերջին տվյալների, Hybrid համակարգը նման պետք է լինի այն համակարգին, որը օգտագործվում է Cayenne S-ի և Volkswagen Touareg-ի հիբրիդային մոդելների վրա: Հիբրիդային համակարգը իրենից կներկայացնի V-աձև շարժիչ, կոմբինացված էլեկտրական շարժիչի հետ: Հզորությունը պետք է կազմի ավելի քան 380 ձիաուժ: Նմանատիպ կոնֆիգուրացիա պետք է օգտագործվի նաև հետագա Bentley արտաճանապարհայինի մեջ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |