Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 17 » Apple-ի հեռուստացույցները հնարավոր է՝ կառավարվեն ժեստերով
21:47
Apple-ի հեռուստացույցները հնարավոր է՝ կառավարվեն ժեստերով
Խելացի հեռուստացույցները շուկա արտահանելու համար Apple-ը հնարավոր է՝ համագործակցի Կանադական Rogers Communications և BCE ընկերությունների հետ:

Որոշ վեբ ռեսուրսների փոխանցմամբ` Rogers Communications և BCE-ն արդեն փորձարկում են Apple-ի հեռուստացույցները: Նշվում է նաև, որ օգտագործողը կկարողանա հեռակառավարել հեռուստացույցը ժեստերի, ձայնային հրամանների և վիրտուալ ստեղնաշարի օգնությամբ:

Ինպես սպասվում է, հեռուստացույցը միացված կլինի Apple-ի օնլայն ծառայություններին՝ հեռուստադիտողները հնարավորություն կունենան ներբեռնել տարատեսակ մեդիա բովանդակություն: Հնարավոր կլինի նաև շփվել սոցիալական ցանցերում , իրականացնել վեբ-որոնումներ և այլն:

Հնարավոր է, որ Apple-ի հեռուստացույցները թողարկվեն այս տարվա երկրորդ կեսին:

Դիտումներ: 343 | Ավելացրեց: sipan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]