13:34 ԱՄՆ-ում սկսել են փորձարկել «խոսող մեքենաները» | |
ԱՄՆ-ում սկսել են փորձարկել այսպես կոչված «խոսող մեքենաները», որոնք ունակ են տեղեկատվություն փոխանակել իրար հետ եւ վարորդների զգուշացնել վթարի իրական վտանգի մասին: Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարության կողմից կազմակերպված փորձարկումները կիրականացվեն մեկ տարվա ընթացքում` Էնն-Արբոր քաղաքի (Միչիգան նահանգ) հատուկ հատվածներում, որտեղ ճանապարհայի կառուցվածը հատուկ ցուցիչներով եւ ռադարներով կապված են մեկ ընդհանուր համակարգչային ցանցի հետ: Ներկայումս մասնակգետների կողմից հատուկ սարքավորումներ են տեղադրել 500 մեքենաների վրա, որոնց վարորդները կամավորներ են, ովքեր ցանկացել են մասնակցել համակարգի փորձարկմանը: Սպասվում է, որ հոկտեմբերի սկզբին «խոսող» կդառնան ավելի քան 3 հազար ավտոմեքենաներ, բեռնատարներն եւ ավտոբուսներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Վիճակագրության համաձայն 2011 թ-ին ԱՄՆ-ի ճանապարհներին վթարի հետեւանքվ 32 հազար մարդ է զոհվել, որոնց մեկ երրորդը` խաչմերուկներում: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |