| Գլխավոր էջ » Ֆայլեր » Գիտեք, որ | 
Իսկ Դուք գիտեք, թե ինչու "Ալո"? 
| 20.02.2013, 21:37 | |
| Դուք երբևե մտածել եք, թե ինչու հեռախոսազանգին պատասխանելիս ասում եք "Ալո"? Սկզբնական պատասխանելու ձևը եղել է "Եխոյ", որը սկսել է գործածել հենց հեռախոսի ստեղծող Ալեքսանդր Բելլը: Այն թարգմանաբար նշանակում է "Հեյ դուք, նավի վրա", և շատ է գործածվել հին նավաստիների կողմից: Ի դեպ, քանի որ խոսքը գնաց Ալեքսանդր Բելլի մասին, նշեմ նաև, որ նա լինելով հեռախոսը ստեղծողը, ոչ մի անգամ չի զանգահարել իր մորը: Այնուհետև, Թոմաս Էդիսոնը, կատարելագործելով Բելլի ստեղծածը, սկսեց օգտագործել "Խելլոյ" բառը: Այդ բառը համապատասխանում է մեր "բարև" բառին: Այդ բառը սկսեցին օգտագործել բոլոր հեռախոս ունեցողները, սակայն տարբեր երկրներ իրեն լեզվի շեշտադրումները մտցրեցին: Օրինակ ֆրանսացիները սկսեցին օգտագործել "Ալլո" բառը, քանի որ չունեին "խ" հնչյունը: Եվ այդպես տարածվելով տարբեր երկրներում, հասավ նաև մեզ և մենք էլ շատ-շատերի նման սկսեցինք օգտագործել "ալո", երբ պատասխանում ենք հեռածոսազանգերին: | |
| Դիտումներ: 596 | Բեռնումներ: 0 | | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |