Գլխավոր էջ » Ֆայլեր » Facebook.com |
27.02.2013, 18:13 | |
Վերջին մի քանի տարիների ընթացքում Facebook սոցիալական ցանցը մեծ հաջողությունների է հասել անվտանգության և գաղտնիության բնագավառում՝ կատարելով մի շարք փոփոխություններ: Յուրաքանչյուր օգտագործող անվտանգության անհրաժեշտ մակարդակ ապահովելու համար, պետք է տեղեկանա, թե ինչպես օգտագործել սոց-հսկայի անվտանգության և գաղտնիության կարգավորումները: Kaspersky Lab հակավիրուսային ընկերությունը հրապարակել է «Ինչպես անվտանգ պահել Facebook հաշիվը (account )» տեսանյութ, որն արժե դիտել՝ վստահ լինելու, որ ձեր անվտանգության կարգավորումները ճիշտ են ընտրված: Ավելի մանրամասն անվտանգության և գաղտնիության անհրաժեշտ կարգավորումների մասին, առաջարկում ենք ծանոթանալ ստորև: Առաջին քայլ: Ստեղծիր անվտանգ գաղտնաբառԱնվտանգության առաջին կանոնը ապահով գաղտնաբառ օգտագործելն է: Սա նշանակում է, որ գաղտնաբառը չպետք է լինի բառարանային բառ, ծննդյան ամսաթիվ, հատուկ անուն և առհասարակ «գաղտնաբառ» բառը: Եթե դուք օգտագործում եք նման «հեշտ հիշելու և հեշտ կոտրելու համար» գաղտնաբառ, ապա անմիջապես այցելեք ձեր Facebook հաշվի կարգավորումների (setting) էջ և փոխեք գաղտաբառը: Ընդհանրապես, գաղտանաբառը նախընտրելի է, որ կազմված լինի առնվազն 8 պատահական նիշերից՝ պարունակող մեծատառ և փոքրատառ տառեր, թվանշաններ, կետադրության նշաններ և այլ սիմվոլներ: «Եթե վախենում եք, որ կմոռանաք այն, ուրեմն ճիշտ ուղու վրա եք»,-ասում է Kaspersky Lab-ի բլոգի հեղինակ Բրայան Դոնոհյուն: Ներգրավիր բջջային սարքդՀաջորդ քայլը Facebook հաշվի միացումն է Ձեր բջջային սարքին: Դա հնարավորություն կտա ձեզ SMS-ի տեսքով տեղեկանալ անծանոթ սարքերից ձեր Facebook էջ այցելողների մասին: Անհրաժեշտ է «կարգավորումներ»-ի «Բջջային» (Mobile) բաժնում ավելացնել Ձեր հեռախոսահամարը: Ավելի մանրամասն բջջային ծանուցումների մասին կներկայացնենք ստորև: «Կարգավորումների» «Անվտանգություն» բաժնում անհրաժեշտ է ակտիվացնել «secure browsing»-ը: Սա թույլ կտա այցելել Facebook HTTPS անվտանգ պրոտոկոլով: HTTPS-ը կանխում է լրտեսությունը ոչ անվտանգ WiFi կապի դեպքում: Ակտիվացրու «Մուտք գործելու» ծանուցումներըԱնվտանգությանը նպաստող հավելյալ ֆունկցիաներից է «մուտք գործելու» (Login Notifications) ծանուցումները: Երբ ձեր Facebook հաշիվ են մուտք գործում անծանոթ սարքից կամ համակարգչից, ձեր էլ.փոստին (տեքստային ֆորմատով) կամ հեռախոսահամարին (sms-ի տեսքով) ծանուցվում է այդ մասին: Ձեր բջջային համարին ծանուցում կստանաք միայն այն դեպքում, եթե միացրել եք ձեր բջջայինը սոցցանցի հաշվին (վերոհիշյալ կետ): Բացի դրանից, կա անվտանգության կոդ ստանալու հնարավորություն (Login Approvals), որը կարող եք օգտագործել, երբ մուտք եք գործում Facebook անծանոթ՝ ոչ ձեր սեփական սարքից: Օգտագործողները կարող են յուրաքանչյուր սարքի համար սահմանել անվանումներ (Recognized Devices): Օրինակ՝ տան համակարգիչ կամ աշխատավայր: Այս կերպ սոցցանցը կտարբերի ձեզ համար վստահելի սարքերը և կտեղեկացնի անծանոթ սարքերից մուտքերի մասին: Անվտանգություն և գաղտնիությունԲացի վերոհիշյալ անվտանգության կանոններից, դուք կարող եք սահմանել նաև գաղտնիության կանոններ՝ էլ ավելի անվտանգ դարձնելու ձեր Facebook-յան հաշիվը: Եթե չեք ցանկանում, որ կիբերհանցագործները հափշտակեն ձեր լուսանկարները կամ առհասարակ, անծանոթները հետևեն ձեր գործունեությանը սոցցանցում՝ սկսած անձնական տվյալներից մինչև գրառումներ, ապա փոփոխեք ձեր գաղտնիության կարգավորումները: Facebook-ն առաջարկում է գաղտնիության մի քանի տարբերակ: Public (հանրային) - Եթե դուք ընտրել եք այս տարբերակը, ապա ձեր մասին ողջ տեղեկությունները, գրառումները, լուսանկարները բաց են բոլորի համար: Friends (ընկերներ) – Գաղնիտության այս տարբերակը ցուցադրում է ձեր էջի գործունեությունը միայն ընկերներին: Բացի դրանից այստեղ դուք կարող եք ավելացնել հավելյալ կարգավորումներ: "How you Connect” -ի միջոցով դուք կարող եք հասանելի կամ անհասանելի դարձնել ձեր էջի որոնումը ֆեյսբուքում ձեր անունով կամ էլ.փոստով: Բացի դրանից կարող եք որոշել, թե ո՞վ կարող է ձեզ «ընկերության» առաջարկ ուղարկել կամ նամակներ գրել: Timeline and Tagging – Այստեղ Դուք կարող եք որոշել, թե ո՞վ կարող է տեսնել ձեր պատի գրառումները կամ նկարները, որոնցում ձեզ նշել են (your tagged photos) կամ թե ո՞վ կարող է գրառում անել ձեր պատին: Բացի դրանից, կարող եք ակտիվացնել «դիտել նշումները մինչ ձեր պատին հայտնվելը» կարգավորումը: Վերջինս հնարավորություն է տալիս հաստատել կամ մերժել ձեր ընկերների կողմից գրառումներում կամ լուսանկարներում կատարված նշումները (tags) մինչև ձեր պատին հայտնվելը: Այստեղ դուք կարող եք կառավարել նաև «սև ցուցակը»՝արգելափակած օգտագործողներին, իրադարձույթունները, էջերը և այլն: Բացի դրանից կա հնարավորություն կառավարելու Faceook-ի հետ սինխրոնիզացվող ծրագրերը (Foursquare, Pinterest, Behace և այլք): Գաղտնիության կարգավորումներում կարող եք նաև սահմանափակել ձեր նախկինում կատարած հրապարակումների հասանելությունը: Custom - Գաղտնիության այս տարբերակը հնարավորություն է տալիս հասանելի կամ անհասանելի դարձնել ձեր էջի գործունեությունը կոնկրոտ մարդկանց կամ խմբերի համար: Facebook լուսանկարների և գրառումների գաղտնիությունFacebook-ում կարող եք կարգավորել նաև յուրաքանչյուր ֆոտոալբոմի կամ լուսանկարի գաղտնիությունը: Անհրաժեշտ է ընտրել ցանկալի տարբերակը ֆոտոալբոմների կամ լուսանկարների «կարգավորումներ» բաժնում: Նույն կերպ կարելի է կառավարել ցանկացած գրառման գաղտնիությունը՝ հրապարակելիս և հետո: Կատարելով այս բոլոր փոփոխությունները, կարող եք վստահ լինել, որ Ձեր Facebook հաշիվն անվտանգ է: | |
Դիտումներ: 551 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |