Գլխավոր էջ » Ֆայլեր » Facebook.com

Ֆեյսբուքն ամեն ինչ կասի ձեր մասին
16.03.2013, 19:24
Լուսանկար 1How Facebook «likes» can reveal clues to your sexuality, political beliefs and religion...

Եթե նույնիսկ ոչ մի քոմենթ չգրեք, նյութ ու նկար չտեղադրեք Ֆեյսբուքում, միեւնույն է ցանկության դեպքում հնարավոր է պատկերացում կազմել ձեր քաղաքական հայացքների, հավատքի, նախասիրությունների եւ նույնիսկ սեքսուալության մասին... Ինչպե՞ս... Լայքերով... Կեմբրիջի մասնագետները ուսումնասիրել են մոտ 60 մազար օգտատերերի լայքերը՝ առանց իմանալու օգտատերերի ինքնությունը, եւ գրեթե 90 տոկոս ճշգրտությամբ կռահել, թե նրանք ինչ սեռի, ռասայի, կրոնի են, ինչ քաղաքական հայացքներ, նախասիրություններ ունեն եւ որքանով են սեքսուալ... Այնպես որ մի խորհուրդ՝ քանի որ միեւնույն է ձեր մասին գրեթե ամեն ինչ կարելի է իմանալ միայն ձեր դրած լայքերով, անկեղծ եղեք ու հանգիստ գրեք ամեն ինչ, ինչ որ մտածում եք... Գիտե՞ք՝ ինչու եմ ասում՝ ախր մեր հայաստանյան համապատասխան մարմինների աշխատակիցները, որոնք հետաքրքրվում են ձեզանով, կներեք էլի՝ այնուամենայնիվ Քեմբրիջի մասնագետներ չեն... Ու կարող են շփոթել՝ ասենք դուք Վարդան Սեդրակյանի կողմնակիցն եք, իսկ իրենց հաշվումներով դուրս գա, որ Պարույր Հայրիկյանին եք սիրում... Ձեր ինչի՞ն է պետք, ավելի լավ է ազատ ու անկեղծ գրեք Ֆեյսբուքում, որ սատարում եք Սերժ Սարգսյանին... Ու իրենք ձեզանից միանգամից ձեռք կքաշեն, էլ ձեր լայքերը ուսումնասիրելու վրա ժամանակ չեն կորցնի ու կզբաղվեն րաֆֆիականներով....

Կատեգորիա: Facebook.com | Ավելացրեց: sipan
Դիտումներ: 934 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]