Գլխավոր էջ » Ֆայլեր » Այլ

Flickr + Twitter
27.02.2013, 18:10
Flickr-ը սոցիալական ֆոտո-ծառայություն է, նախատեսված ինչպես մասնագետ լուսանկարիչների, այնպես էլ պարզապես ընտանեկան ու այլ լուսանկարներ պահելու, share անելու համար: Այն հանդիսանում է Yahoo Photos ծառայության էվոլյուցիայի արդյունք: Գործում է ինչպես անվճար (ամսեկան 100Mb լուսանկարներ+2 տեսահոլովակ), այնպես էլ վճարովի (առանց սահմանափակումների) հիմունքներով: Ծառայությունից ես օգտվում եմ նրա ծագման պահին (երբ Yahoo Photos-ը դադարեցրեց իր գործունեությունը, ես ավտոմատ տեղափոխվեցի Flickr):
Flickr-իս խոզանոցը մաքրելուց ու կարգի բերելուց հետո մտքեր առաջացան՝ ինչպես այն կցել Twitter-իս (Ostrich-ի շնորհիվ այն դառել է իմ «գործողությունների հենակետ»): Մտքովս անցավ, որ նույնը կարող է ձեզ էլ պետք եկած լինի, որոշեցի գրել այստեղ:
Flickr2Twitter ներդրված ֆունկցիան (որն իր հերթին Flickr-ը տարբեր բլոգային համակարգերի կցելու գործիքի մասն է կազմում) ձեզ կտա այդ հնարավորությունը: Սեղմեք այստեղ, լոգին եղեք ձեր Yahoo-ի գրանցմամբ (եթե պահանջվի), սեղմեք «Go to Twitter to authorize» (գնալ Twitter հաստատելու) կոճակը.
Լուսանկար 1dddddddd
Կբացվի Twitter-ի պատուհան (կամ տեբ, կախված բրոուզերի կարգավորումներից): Այս անգամ լոգին եղեք ձեր Twitter-ի գրանցմամբ (եթե պահանջվի), սեղմեք «Allow» (թույլատրել) կոճակը: Պատուհանը ձեզ կվերադարձնի Flickr: Այժմ նկարների վերևում, սեղմելով «Share this»->«Blog It», կտեսնեք, որ ստացել եք նկարը տվիտելու հնարավորություն.
Կատեգորիա: Այլ | Ավելացրեց: sipan
Դիտումներ: 465 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]