Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 8 » Լեգենդի կյանքը՝ խոշորացույցի տակ. Հետաքրքիր 20 փաստ՝ Լիոնել Մեսսիի մասին (մաս 2-րդ)
19:42
Լեգենդի կյանքը՝ խոշորացույցի տակ. Հետաքրքիր 20 փաստ՝ Լիոնել Մեսսիի մասին (մաս 2-րդ)

Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին իր անունը ոսկե տառերով է գրել ֆուտբոլի պատմության էջերում և հիրավի համարվում է ֆուտբոլի պատմության ամենահզոր խաղացողներից մեկը: Այսպիսով՝ 20 փաստ՝ Լիոնել Մեսսիի մասին (մաս 2-րդ):

Մեսսին Լա Լիգայում առաջին խաղն անցկացրեց 17 տարեկան 114 օրական հասակում՝ 2004թ. հոկտեմբերի 16-ին: Մրցակիցն «Էսպանյոլ»-ն էր: ՆաՊրիմերայում մեկնարկային խաղն անցկացրած 3-րդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: 5 ամիս անց՝ 2005-ի մայիսի 1-ին նա դարձավ Լա Լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Նա գրավել էր «Ալբասետե»-ի դարպասը: Ավելի ուշ այդ ռեկորդը գերազանցեց Բոյան Կրկիչը: Նրան գոլային փոխանցում էր կատարել… Մեսսին:

Լեոն Արգենտինայի հավաքականին օգնել է 2005թ. նվաճել աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը: Թիմը եզրափակչում առավելության էր հասել հոլանդացիների նկատմամբ: Հարձակվողը ճանաչվել է մրցաշարի լավագույն ռմբարկու:

«Մունդիալ-2006»-ում Մեսսին ճանաչվեց արգենտինական ֆուտբոլի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով մասնակցել է աշխարհի առաջնության հանդիպման: 18 տարեկան, 357 օրական Մեսսին փոխարինման էր դուրս եկել Սերբիա և Չերնոգորիայի հավաքականի դեմ խաղի 74-րդ րոպեին ու խփել իր թիմի 6-րդ գոլը: Խաղն ավարտվել է 6:0 հաշվով:

2006/07թթ մրցաշրջանում վնասվածքից նոր ապաքինված Մեսսին մասնակցեց «էլ կլասիկո»-ին ու հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Խաղն ավարտվեց 3:3 հաշվով:

Մեսսիի մականունը հայրենիքում La Pulga Atomica է, որը թարգմանաբար նշանակում է ատոմային միջատ: Իսպանիայում նրան հաճախ անվանում են Մեսսիդոնա:

Մեսսիի սիրելի երաժշտական ժանրերն են սամբան ու կումբիան: Դրանք բրազիլական ու կոլումբիական ազգային ուղղություններ են:

Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ երբեք չի դիտում հեռուստացույց, եթե չի հեռարձակվում ֆուտբոլ:

Մեսսիի կյանքում եղել են 3 աղջիկներ: Մակարոնա Լեմոսի հետ նրան ծանոթացրել է հայրը, երբ Լեմոսը դեռ 14 տարեկան էր: Եթե նրա հետ ոչինչ չստացվեց, ապա Playboy-ի աստղ Լուսիանա Սալասարի հետ, ով Լեոյից մեծ էր 7 տարով, ամեն ինչ այլ էր: Ի վերջո, նա ամուսնացավ Անտոնելա Ռոկուցոյի հետ, ով իր ծննդավայրից է և ում նա ճանաչում է 5 տարեկան հասակից: Նրանց ծնողները մտերիմ են երկար տարիներ:«Երջանիկ եմ: Մենք մեծացել ենք միասին, մեր ծնողները լավ են ճանաչում միմյանց: Այնպես որ, ես որևէ կասկած չունեի»,- ասել է Մեսսին:

2010թ. մարտի 11-ին Լիոնելը դարձավ UNICEF-ի բարի կամքի դեսպան:

2012թ. մարտի 7-ին հարձակվողը դարձավ առաջինը Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ, ով 1 խաղում խփել է 5 գոլ: Իսկ 2012թ. նոյեմբերի 2-ին լույս աշխարհ եկավ Լեոյի առաջնեկը՝ Տիագոն: Ֆուտբոլիստը ձախ ոտքին ունի դաջվածք՝ նվիրված որդուն:

Նա ֆիզպատրաստականության անհատական մարզիչ ունի:Նրա անունը Խուանխե Բրաու է:

Վիճակագրական տվյալների համաձայն՝կատալոնական թերթերի 70%-ը գլխագրերում օգտագործում են Մեսսի ազգանունը:

Մեսսին Սերխիո Ագուերոյի որդու՝ Բենջամինի կնքահայրն է:

Մեսսինառաջիննէֆուտբոլիպատմությանմեջ, ովաշխարհիլավագույնֆուտբոլիստինշնորհվող «Ոսկեգնդակ» մրցանակըստացելէ 4 անգամ:

Լեոն համեստ անձնավորություն է: Արգենտինայում կայացած թենիսի մրցաշարում խաղերից մեկից հետո նա խնդրել է Ռոջեր Ֆեդերերի ստորագրությունը: Այդ մասին շվեյցարացի թենիսիստը ժպտալով ասել էր հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ:

Մեսսիի տարիքային տարբերությունը Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի հետ կազմում է 869 օր: Ճիշտ նույնքան է տարբերությունը նաև նրանց որդիների միջև: Ռոնալդուի որդին՝ Քրիշտիանու Ռոնալդուն, ծնվել է 2010թ. հունիսի 17-ին, իսկ Մեսսիի որդին՝ Տիագոն՝ 2012թ. նոյեմբերի 2-ին:

2007թ.Մեսսին «Վիլյառեալ»-ի դեմ խաղում կրկնեց Մարադոնայի աշխարհահռչակ գոլը: ԱյնկարծեսԴիեգոյիգոլիկրկնապատկերըլիներ: Բացիայդ, Մեսսինևսգոլխփեցձեռքով:

 

 

 

 

 

 

Ընտանիքս ինձ օգնում է բոլոր դժվարին պահերին և չի թողնում տխրել: Հարազատներս հոգատար են իմ նկատմամբ, և դափոխադարձ է: Ամեն ինչ նույնն է, ինչ սովորական մարդկանց մոտ: Ոմանք կարծում են, որ բոլոր ֆուտբոլիստները գոռոզ են ու իրենց գերաստղերի պես են պահում: Հավատացե՛ք, դահերյուրանք է:

Շարունակությունը դիտեք այստեղ

Դիտումներ: 865 | Ավելացրեց: sipan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]