Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 22 » GSC սրահում պատրաստում են GoldStorm փաթեթ G-Class-ի համար
13:58
GSC սրահում պատրաստում են GoldStorm փաթեթ G-Class-ի համար
gsc-g-class-goldstorm_01

German Custom Specials թյունինգ սրահի մասնագետների ուշադրությունը գրավել է թարմացված արտաճանապարհայինMercedes G-Class 2013 թվականի մոդելը, որը ցուցադրվել էր Պեկինի ապրիլյան ավտոսրահում:

Թյունինգ կատարող մասնագետները տարածել են դեռևս միայն G-Class-ի պատրաստի նկարները: Ավտոմեքենան կստանաGoldStorm անվանումը: Ավտոմեքենան ձեռքբերող ցանկացողների համար փաթեթի վերջնական տարբերակը պատրաստ կլինի այս տարվա վերջում:

Արտաճանապարհայինը իր անվանումը արդարացնում է դեղին թափքի ոսկեգույն երանգավորմամբ: Սակայն դրանից բացի G-Class-ը GSC-ից կստանա լայնացած թևերով աէրոդինամիկ ծածք, նոր կապոտ և հինգթևանի դյուրահալ անվահեծեր:

Դրանից բացի մասնագետները նախատեսում են ամբողջապես փոխել առջևի և ետևի լուսատեխնիկան, ընդ որում G-Class-ի դիմացի բնութագրական կլոր լուսարձակները ռեսթայլինգի հետևանքով կդառնան Rolls-Royse Phantom-ի լուսարձակների նման ուղղանկյուն:

Ատելյեում, բացի իջեցված կախոցներից խոստանում են նաև կատարելագործել մեքենայի կառավարման համակարգը և ավելացնել ավտոմեքենայի հզորությունը:

Դիտումներ: 369 | Ավելացրեց: sipan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]