Եթե հնում Ճապոնիայում օրենքը թույլ տար բոլորին զենք կրելու, ապա այսօր աշխարհին հայտնի չէին լինի կարատեն և ճամպոնաչինական մյուս մարտարվեստները: Միջնադարյան Ճապոնիայում զենք կրելու իրավունք ունեին միայն սամուրայները: Սովորական գեղջուկինդժվար էր բամբուկե ձողով դիմակայել սամուրայի երկար թրին: Ուստի գյուղացիները ստիպված էին ինչ-որ կռվի եղանակ մտածել, որով հնարավոր լիներ մարտնչել զինված մարդու դեմ: Դարերի ընթացքում այդ անզեն պայքարի նախաձևերն ամփոփվեցին, որոնցից սկսեցին զարգանալ տարբեր մարտարվեստներ (ինչպես, օրինակ, կարատեն) |